Ամերիաբանկի MyAmeria բջջային հավելվածում ավելացել է նոր գործառույթ` Visa Card Subscription, որն իր տեսակի մեջ առաջինն ու միակն է Հայաստանում: Այն հնարավորություն է տալիս MyAmeria օգտատերերին տեսնել այն արտասահմանյան հարթակները, որտեղ վերջին 13 ամսում որպես վճարման միջոց կցել են իրենց Visa քարտը:
MyAmeria-ի միջոցով հնարավոր է ցանկացած պահի դադարեցնել բաժանորդագրությունը կամ խմբագրել դադարեցման ժամանակահատվածը` 1 ամիս, 3 ամիս, 6 ամիս, մինչև գործողության ավարտը կամ պարզապես սահմանելով օրը:
Ի դեպ, վճարումները կարելի է մեկ հպումով ցանկացած պահի վերաակտիվացնել։
Առայժմ գործառույթը հասանելի է միայն Ամերիաբանկի Visa քարտերի համար (այդ թվում` Visa Digital)։
Ամերիաբանկի նոր` MyAmeria բջջային հավելվածը թողարկվել է 2022 թվականին և նախատեսված է ֆիզիկական անձ հաճախորդների համար: Այն ունի մի շարք առավելություններ, նոր ու հարմարավետ դիզայն, չկրկնվող ու անընդհատ թարմացվող ֆունկցիաներ:
Նախորդ տարի Ամերիաբանկն իր հաճախորդներին մատուցել է անակնկալ MyAmeria-ի օգտատերերի շրջանում խաղարկելով 18 ուղևորություն դեպի Կատար մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Այս տարի ամփոփվել է ևս մեկ խաղարկություն, որն անցկացվում էր Visa-ի հետ համատեղ, իսկ մրցանակը Volkswagen ID.4 էլեկտրամեքենա էր: