AM
10 February 2023 - 09:29 AMT

Քերոբյան․ Ներդրումների առումով դժվարություններ կան, ծավալը պետք է հասցնել ՀՆԱ-ի 25%-ի

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ ներդրումային ծրագրերն իրագործելու առումով կան դժվարություններ։ Նա նշել է, որ տարեկան ներդրումների ծավալը պետք է հասցնել համախառն ներքին արդյունքի 25 տոկոսի, մինչդեռ այժմ այդ ցուցանիշը 18 տոկոսի մոտակայքում է։

Նա տեղեկացրել է, որ 2022-ին ներդրումների ծավալն աճել է մոտ 20 տոկոսով, բայց դա չի մոտեցնում թիրախային ցուցանիշին։

«Օտարերկրյա ներդրումների ներգրավման գործում առաջնահերթ թիրախը լինելու է գլոբալ 500 ընկերություն, որոնք գիտահետազոտական աշխատանքների վրա 2 անգամ ավելի շատ գումար են ծախսում, քան մնացած ամբողջ աշխարհը, կառավարությունները ներառյալ։ Այդ ընկերություններից յուրաքանչյուրի մուտքը Հայաստան որակական նոր փոփոխությունների կհանգեցնի տնտեսության մեջ», – ասել է Քերոբյանը։