AM
15 Փետրվար 2023 - 09:06 AMT

«Թամարայի» թթվասերը համապատասխանեցվել է սահմանված պահանջներին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Թամարա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան)։

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Թթվասեր» արտադրատեսակը համապասխանեցվել է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները փետրվարի 6-ին կասեցրել էին «Թամարա» թթվասերի արտադրությունը։«Թամարա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: