Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքներ է տանում մաքսատուն-վարչություններում առաջացած հերթերի նվազեցման ուղղությամբ, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների ներողամտությունն է հայցում մաքսատուն-վարչություններում վերջին շրջանում առաջացած հերթերի պատճառած անհարմարությունների համար:
Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ ստեղծված խնդիրները կարճ ժամանակում կարգավորելու և հերթերը նվազեցնելու ուղղությամբ: Միաժամանակ, շարունակական աշխատանքներ են տարվում տնտեսվարողների սպասարկման բարելավման և մաքսային գործառույթներին առնչվող բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման համար:
Նշվում է, որ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև գործընթացների թվայնացման արդյունքում էապես կկրճատվի մաքսային գործառնությունների վրա ծախսվող ժամանակը, ինչը հնարավորություն կտա տնտեսվարողներին ավելի կարճ ժամկետում ավարտել մաքսային ձևակերպումներին առնչվող գործընթացները՝ ապահովելով որակյալ և արագ սպասարկում:






