2023-ի հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 10․5%։
Համաձայն վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ հաշվետու ժամանակահատվածում տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. ծառայություններ՝ 25․9%, ներքին ապրանքաշրջանառություն՝ 17․7%, շինարարություն՝ 12․2%, արդյունաբերություն՝ 1․4%։
Արտաքին առևտրաշրջանառությունը 2023-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 93,8%-ով՝ հասնելով 1․3 մլրդ դոլարի, գրում է CivilNet-ը։
Հայաստանից արտահանումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 29․6%-ով՝ կազմելով 572․8 մլն դոլար։
Ներմուծումը գերազանցել է 727 մլն դոլարը՝ գրանցելով 72․5% աճ։
Հունվարին դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ եղել է 395․8 դրամ:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022-ին՝ 2021-ի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է 1․5 տրլն դոլարով կամ 12․6%-ով` կազմելով 8․5 տրլն դրամ:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կանխատեսմամբ ՀՀ տնտեսությունը 2023-ին կաճի 4%-ով, իսկ 2024-ին՝ 4․8%-ով։ Պետբյուջեով ՀՀ-ում 2023-ին ակնկալվում է մինչև 7 տոկոս տնտեսական աճ։