AM
27 Փետրվար 2023 - 14:25 AMT

Դուբայի Convention 2023-ի ընթացքում ftNFT-ն լավագույն ֆիզիկական-թվային խանութ է ճանաչվել

ftNFT խանութի բացումից դեռ ընդամենը երկու ամիս է անցել, իսկ իր տեսակի մեջ առաջին NFT խանութը Դուբայի Էմիրեյթս մոլում անցկացված Convention 2023-ի ընթացքում ճանաչվել է որպես լավագույն ֆիզիկական-թվային խանութ:

Նույն անվանակարգում ներկայացված էին «Շանելը», «Իթիսալաթը», «Գոլդն Գուսը» և այլ աշխարհահռչակ բրենդեր:

ftNFT պատկերասրահ-խանութի յուրահատկություններից մեկն այն է, որ խանութում հնարավոր է գնել NFT-ներ մեկ հպումով՝ տերմինալի միջոցով: NFT գնելը ftNFT խանութում ակնթարթ է տևում, գործողությունները արագ են, հեշտ և ապահով։

NFT-ների աշխարհն այլևս հասանելի է բոլորին։

Շատ շուտով կբացվի նաև երկրորդ՝ ավելի ընդարձակ խանութ սրահը Դուբայ մոլում:

«Սպասեք ավելիին՝ նոր ձեռքբերումներն առջևում են»,-նշվում է հաղորդագրության մեջ։