Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանը եւ Իսմայիլ Ջեմն այսօր Ստամբուլում քննարկել են վերջին իրադարձությունները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ դրանց լուծմանը Թուրքիայի մասնակցության հնարավորության հարցը: Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարար Օսկանյանը նշել է, որ պետք չէ առանձնապես պատրանքներ տածել հայ-թուրքական հարաբերությունների կտրուկ լավացման կապակցությամբ: Միեւնույն ժամանակ նա հայտարարել է, որ նման հանդիպումները կարող են արդյունավետ լինել հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համար:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: