AM
1 March 2023 - 12:33 AMT

Ամփոփվում է QRON խաղարկությունը. 10 հատ 1 մլն դրամ՝ 10 հաջողակին

Նոյեմբերի 7-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Idram&IDBank հավելվածով վճարումներ կատարելիս Իդրամի օգտատերերը կուտակել էին QRON խաղարկության կտրոններ։

Այս անգամ խաղարկվում էր տասը հատ 1 միլիոն դրամ․ փետրվարի 25-ին խաղարկության ամփոփման ժամանակ միլիոնները շատ արագ գտել են իրենց հաջողակ տերերին։

Իդրամ ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ընկերությունը մշտապես հաճելի անակնկալներ է մատուցում հաճախորդներին՝ գրավիչ խաղարկությունների տեսքով։

«Խաղարկությունները հրաշալի միջոց են շնորհակալություն հայտնելու մեր հաճախորդներին՝ մշտապես իդրամելու համար, և նոր խաղարկությունը գալիս է հենց խրախուսելու նրանց, ովքեր առօրյայում բոլոր վճարումները կատարում են Իդրամով։ Մասնավորապես Իդրամով բոլոր QR վճարումների համար մեր օգտատերերը կստանան մեկ կտրոն, սակայն սուպերմարկետներում, մթերային խանութներում, գազալցակայանններում կամ բենզալցակայաններում, ինչպես նաև առցանց խանութներում վճարելիս կգեներացվի 2 կտրոն։ Ընդ որում՝ վերոնշյալ կետերում Ռոքեթ լայնով վճարելիս կգեներացվի արդեն 4 կտրոն, իսկ մնացած վաճառակետերում Ռոքեթ լայնով վճարելու դեպքում կունենաք 3 կտրոն», – մանրամասնել է Հովհաննիսյանը։

Իդրամի նոր խաղարկությունը մեկնարկել է փետրվարի 28-ին, իսկ խաղարկության ամփոփումը տեղի կունենա հունիսի 10-ին։ Ուստի շարունակե՛ք կատարել անհպում և անկանխիկ վճարումներ Իդրամ համակարգով՝ ավելի քան 14,500 վաճառակետում և 900-ից ավելի առցանց խանութներում։ Նոր խաղարկության կանոններին կարելի է ծանոթանալ կայքում։

Ընկերությունը հիշեցնում է, որ կտրոն ձևավորվում է 1000 դրամ և ավելի վճարման դեպքում, իսկ այլ ուղղություններով վճարումների դեպքում գումարը պետք է գերազանցի 30,000 դրամը։

Եթե դեռ Իդրամ օգտատեր չեք, ապա կարելի է ներբեռնել հավելվածը, իսկ իդրամել սովորել կարելի է հոլովակի միջոցով։

Իդրամն արդեն հասանելի է նաև պատանի օգտատերերի համար․ Idram Junior հավելվածին ծանոթանալու համար կարելի է անցել հղումով և ուսումնասիրել առաջին ֆինանսական հավելվածը երեխաների համար։

Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։