AM
2 March 2023 - 09:19 AMT

Մանկական երկաթուղին կբարեկարգվի․ Ճոպանուղի կառուցելու առաջարկ կա

Երևանի մանկական երկաթուղին կբարեկարգվի, կա նաև ճոպանուղի կառուցելու առաջարկ։ Այդ մասին կառավարության նիստում ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «Արագած» լեռնադահուկային համալիրի կառուցման ծրագրի քննարկման ժամանակ։

«Արագած» լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիրի ծրագրի հեղինակ «Ռուցոգ-ինվեստ» ներդրումային-շինարարական հոլդինգի կազմում ընդգրկված «ՌԻԴ» ՍՊԸ-ն է նաև Մանկական երկաթուղին բարեկարգման ծրագիրն առաջարկողը։

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Մանկական երկաթուղու ծրագրի մշակումն ավարտակն փուլում է և այն շուտով կներկայացվի կառավարության հաստատմանը։

Ավինյանը տեղեկացրել է, որ ներդրողը պատրաստ է մոտ 20 մլն դոլարի ներդրում անել ճոպանուղին կառուցելու համար, ամբողջ ներդրումային ծրագրի արժեքը 100-150 մլն դոլարի սահմանում է։