Ապրիլի 21-ին` «Ընտրում ենք հայկականը» սոցիալական ակցիայի առաջին շաբաթվա արդյունքներն ամփոփելուց հետո, «Սթար» սուրպերմարկետների ցանցը արձանագրել է տեսանելի արդյունքներ. ակցիայի բոլոր ապրանքատեսակների մասով վաճառքի ծավալների աճ 24 տոկոսով: Այս մասին հաղորդել է «Սթարի» մարքեթինգի բաժինը:
«Սթարի» գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի խոսքերով, գնորդների հետաքրքրությունը հայկական ապրանքերի նկատմամբ աճել է: Նա հույս է հայտնել, որ ակցիայի ավարտից հետո էլ մեր ցանցի հաճախորդների ընտրությունը ավելի հաճախ կկանգնի տեղական արտադրանքների վրա:
«Սթարում» համոզված են, որ «Ընտրում ենք հայկականը» սոցիալական ակցիան կարելի է համարել համատեղ դեղատոմս համարել համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ:
«Սթար» առեւտրային ցանցը, «հայկականը» խթանելով եւ տեղական արտադրողները, մասնակցելով այս ակցիային, բոլորը համատեղ ուժերով աջակցում են հայրենական տնտեսությանը: