AM
2 Մարտ 2023 - 09:39 AMT

Fasttoken-ը մարտի 2-ից հասանելի կլինի BitMart հարթակում

Fasttoken-ը մարտի 2-ից կընդգրկվի BitMart կրիպտոարժույթի փոխանակման առաջատար հարթակում: FTN/USDT զույգը հասանելի կլինի օգտատերերին՝ ապահովելով կրիպտոարժույթ ստանալու նոր և առավել անվտանգ տարբերակներ:

BitMart հարթակում Fasttoken-ի ներկայությունը ևս մեկ անգամ խոսում է այս պրոդուկտի գրանցած հաջողությունների և արդեն իսկ սահմանած բարձր նշաձողի մասին: BitMart-ում FTN-ի ներգրավվածությունը թույլ կտա կրիպտոէնտուզիաստներին օգտվել նոր և տպավորիչ հնարավորություններից՝ հարթակը դարձնելով առավել գրավիչ:

«Շատ ոգևորված ենք BitMart-ի հետ համագործակցության համար, քանի որ մեր օգտատերերին ենք ներկայացնում կրիպտոարժույթի նոր տեսակ՝ FTN-ը»,- իր խոսքում նշել է Fasttoken-ի ղեկավար Արմեն Չախոյանը:

«BitMart-ի հաստատուն և անվտանգ փոխանակման հարթակն իր հարմարավետ ինտերֆեյսով և հնարավորություններով այս շրջանում կարևորագույն համագործակցություն է մեզ համար»,-ասել է նա։

BitMart-ն աշխատում է թափանցիկ և առաջարկում որակյալ ծառայություններ: Շնորհիվ իր մի շարք տեխնիկական առանձնահատկությունների՝ օգտագործման համար կրկնակի հարմարավետ է:

FTN-ի մուտքը BitMart, հնարավորություն կտա կրիպտոսիրահարներին բացահայտել ոլորտի նորարարություններն ու դառնալ այս աշխարհի մի մասը:

FTN/USDT զույգը BitMart հարթակում հասանելի կլինի 2023-ի մարտի 2-ից: Հարթակի օգտատերերը կարող են օգտվել FTN-ի մուտքագրման և կանխիկացման հնարավորությունիից կրիպտոզույգի թողարկումից անմիջապես հետո: