AM
22 April 2009 - 09:04 AMT

«Ամերիաբանկ»-ը ստացավ նոր ISO 9001:2008 միջազգային ստանդարտին համապատասխանության վկայական

2009թ. ապրիլի 07-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է ISO 9001:2008 Որակիկառավարման միջազգային ստանդարտներին համապատասխանության 01 100 051317 վկայական` գերմանկան TUV RHEINLAND GROUP միջազգային հեղինակավոր ընկերության կողմից: Այդ մասին հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: «Ամերիաբանկ»-ն առաջինն է ՀՀ ֆինանսական շուկայում, որ արժանանում է ISO 9001:2008 նոր խմբագրությամբ ստանդարտին համապատասխանության վկայականի:

Շուրջ մեկ տարի է, ինչ բանկը սկսել է մշակել եւ ներդնել ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան որակի կառավարման համակարգ, որի ընթացքում որպես խորհրդատու գործընկեր հանդես է եկել CSP Middle East S.A.R.L. ընկերությունը:

Ստանդարտին համապատասխանության գնահատման աուդիտը անցկացվել է սույն թվականի մարտի սկզբին, որի դրական արդյունքների հիման վրա էլ շնորհվել է վերոհիշյալ վկայականը:

Ներդնելով Որակի կառավարման ISO 9001:2008 ստանդարտին համապատասխան համակարգ` «Ամերիաբանկ»-ը մշակել է ավելի քան 65 բիզնես գործընթաց, որոնք ներառում են ոչ միայն ծառայություններին վերաբերվող գործընթացներ, այլեւ հարակից գործընթացներ, որոնք մշտապես վերահսկվում, չափվում եւ անընդհատ կատարելագործվում են: Բանկն իր հարաբերությունները հաճախորդների հետ կառուցում է` ելնելով իր որդեգրած սկզբունքից` հաճախորդների կարիքների բացահայտում եւ դրան համապատասխան ծառայությունների մատուցում: Հաճախորդի բավարարվածության աստիճանը համարելով բանկի գործունեության գնահատման կարեւորագույն ցուցանիշ` բանկը առաջիններից էր ՀՀ ֆինանսական շուկայում, որ ներդրեց եւ այժմ էլ հաջողությամբ կիրառում է հաճախորդների բավարարվածության չափման NPS համակարգը:

Բանկում Որակի կառավարման համակարգի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով` ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում բանկում CRM (Customer Relationship Management) ժամանակակից համակարգի ներդրման ուղղությամբ, որը կապահովի հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման նոր մոտեցում, ծառայությունների մատուցման բոլոր բիզնես գործընթացների ավտոմատացում, ինչը ենթադրում է հաճախորների հետ հարաբերությունների կառավարման նոր որակ եւ այդ ուղղությամբ եզակի մոտեցման ցուցաբերում ՀՀ բանկային համակարգում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: