Հայաստանի կենտրոնական բանկը ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի նոր մասնաճյուղ է գրանցել«Արթիկում»: Այդ մասին հայտնում է հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, համաձայն Կենտրոնական բանկի նախագահի որոշման, ընթացիկ տարվա ապրիլի 20-ին գրանցվել է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի «Արթիկ» նոր մասնաճյուղը, որը գործելու է ք.Արթիկ, Անկախության փ., 28/1 հասցեով:
Ներկայումս Հայաստանի տարածքում բանկն ունի 35 մասնաճյուղեր` ներառյալ կենտրոնական գրասենյակը: