Հայաստանն ավելացնում է մասնակցությունը Եվրասիական զարգացման բանկի կապիտալում։ Կառավարությունը հավանություն է «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ՌԴ կառավարությունից կգնի բանկի 64,000 բաժնետոմս, յուրաքանչյուրը 1000 դոլար արժեքով։ Ընդհանուր արժողությունը կկազմի 64 մլն դոլար, հայտնում է Sputnik Արմենիան։
Արդյունքում ՀՀ մասնաբաժինը ԵԱԶԲ կապիտալում կհասնի 4․22 % (այժմ 0․007% է):
Համաձայնագիրը մշակվել է բազմակողմ միջազգային պայմանագրի ձևաչափով, որով կարգավորվում են ընկերության ստեղծման և գործունեության, դրա կարգավիճակի, գործառույթների, ինչպես նաև ֆինանսական աջակցության հարցերը: Ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի, ներդրումների ծավալների մեծացմանը, տնտեսական ինտեգրման զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը: