AM
22 April 2009 - 14:32 AMT

«Արարատբանկն» առաջարկում է MASTERCARD վճարային համակարգի Gold եւ Standard չիպային քարտերը

Շարունակելով իր հաճախորդներին մատուցվող բանկային ծառայությունները ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը, «Արարատբանկը» ներդրվում են բանկային նոր տեխնոլոգիաներին համապատասխանող արտադրանքներ:
«Արարատբանկն» իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռել այսուհետ օգտվել MasterCard վճարային համակարգի Gold եւ Standard պլաստիկ քարտերի չիպային տարբերակներից: Ընդ որում, թե դոլարային եւ թե դրամային չիպային քարտերն ունեն հատուկ նշում: Ընդամենը ամիսներ առաջ «Արարատբանկն» իր հաճախորդներին առաջարկեց օգտվել MasterCard վճարային համակարգի ամբողջական փաթեթից` տրամադրելով ժամանակակից դիզայնով Gold, Business, Standard եւ Cirrus/Maestro պլաստիկ քարտեր, իսկ այսօր արդեն շուկա է դուրս բերել Gold եւ Standard պլաստիկ քարտերի չիպային տարբերակները: Իրենց պաշտպանվածության համակարգերի շնորհիվ չիպային քարտերն այսօր տեսակարար մեծ կշիռ են վայելում պլաստիկ քարտերի միջազգային շուկայում, քանի որ ունեն նաեւ վճարումների անվտանգության բարձրագույն մակարդակ: Ելնելով «Արարատբանկի» հաճախորդների շահերից, բանկը չիպային քարտերը տրամադրում է առանց սակագնային փոփոխություններ կատարելու` այսինքն նույն պայմաններով, ինչ պայմաններով բանկը տրամադրում է MasterCard վճարային փաթեթի մեջ ընդգրկված Gold եւ Standard պլաստիկ քարտերը: