AM
25 June 2002 - 18:21 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԱՆԿԱՐԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԻՐ ԴՐԱԿԱՆ ՆԵՐԴՆՈՒՄՆ ՈՒՆԵՆԱԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Թուրքիան պատրաստ է իր դրական ներդնումն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Իսմայիլ Ջեմը` Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ Ստամբուլում կայացած հանդիպման ավարտին: Նախարարի խոսքերով` այդ հանդիպման հիմանկան թեման Թուրքիայի հետագա աջակցության հնարավորությունն էր Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Խոսելով Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի եռակողմ երկխոսության շարունակման հնարավորության մասին` Իսմայիլ Ջեմը նշել է, որ Ռեյկյավիկում կայացած հանդիպման ընթացքում անց է կացվել մտքերի օգտակար փոխանակում, որը կարող է շարունակվել ինչպես եռակողմ, այնպես էլ երկկողմ ֆորմատով:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: