Wi Media ընկերությունը, որը հայաստանյան շուկայում գործում է 2015 թվականից և ունի 250 գործընկեր, որոնց թվում են Վիվա-ՄՏՍ, Ակբա բանկ, Samsung, Yandex և մի շարք այլ խոշոր ու միջին ընկերություններ, ստեղծել է մի սոֆթ, որի ծրագրային լուծումները վերածում են հասարակական WiFi-ը մարքեթինգային հզոր գործիքի: Սոֆթը, որը, ՀՀ-ից բացի, գործում է ևս 5 այլ երկրում, հաճախորդներին անվճար WiFi տրամադրելու միջոցով հնարավորություն է տալիս բիզնեսներին առաջխաղացնել սեփական ապրանքներն ու ծառայությունները, հետադարձ կապ հաստատել հաճախորդների հետ, ինչպես նաև բարձրացնել ապրանքանիշի ճանաչելիությունը: WiFi գովազդի այս գործիքը կիրառելի է տարբեր հասարակական վայրերում՝ ռեստորաններում, սրճարաններում, թանգարաններում, առևտրի կենտրոններում, հասարակական վայրերում և, իհարկե, օդանավակայաններում։
Wi Media-ի WiFi գովազդային գործիքը հատկապես օդանավակայաններումփոխում է խաղի կանոնները՝ հնարավորություն տալով բիզնեսներին առավել շահավետ ծախսել իրենց գովազդային բյուջեն։

Օդանավակայանի ուղևորների 96%-ն ունի սմարթֆոն, իսկ 76%-ն օգտագործում է այն՝ օդանավակայանի WiFi-ին միանալու համար: Սա եզակի հնարավորություն է՝ հասնելու բավականին ընդգրկուն ու թիրախային լսարանի՝ միլիոնավոր ճանապարհորդների, որոնք ամեն օր անցնում են օդանավակայաններով: Նրանց մի մասը ճանապարհորդում տարվա մեջ տասնյակ կամ նույնիսկ մի քանի տասնյակ անգամներ, ինչն ավելի թիրախային է դարձնում լսարանը՝ ընդգրկելով առավել վճարունակ օգտվողների

WiFi գովազդն ունի բարձր տեսանելիություն՝ 8,4% CTR միջին տոկոսադրույքով, արդյունավերության միջին ցուցանիշի 2,35%-ի համեմատ։ Այն նաև տրամադրում է թիրախային գովազդ: Ճանապարհորդների 70%-ն ասում է, որ նախընտրում է անհատականացված գովազդ ստանալ: Այսպիսով, բիզնեսը հնրավորություն է ստանում հետևելու և չափելու իր արշավները՝ առավելագույն արդյունավետություն ստանալով WiFi գովազդի միջոցով, որն ապահովում է ROI միջին վերադարձը 246%։ Օդանավակայաններում WiFi գովազդը հզոր գործիք է այսօրվա կապակցված աշխարհում ցանկացած բիզնես զարգացնելու համար:
WiFi գովազդի գործիքը թույլ է տալիս նաև օդանավակայաններում առանձնացնել տարբեր գոտիներ, օրինակ՝ մեկնման, ժամանման, կամ բիզնես գոտիում կարելի է թիրախավորել տարբեր մարդկանց։ Այնպիսի բիզնեսներ, ինչպիսիք են, օրինակ՝ ապահովագրական ընկերությունները, բանկերը, հեռահաղորդակցման ընկերությունները, հյուրանոցները, տաքսի ծառայությունները, կարող են թիրախավորել երկիր ժամանող տուրիստներին՝ առաջարկելով իրենց ծառայությունների փաթեթները հենց օդանավակայանում, որտեղ սպասելիս մարդիկ միշտ միանում են WiFi-ի։ Մեկնման գոտում այնպիսի բիզնեսներ, ինչպիսիք են, օրինակ՝ տուրիստական, ապահովագրական ընկերությունները, նույն բանկերը կարող են թիրախավորել հաճախակի ճամփորդող մարդկանց:

Հաշվի առնելով, որ մեր երկրում առկա է բավականին լավ որակի ու լայն հասանելիության WiFi, բիզնեսները հնարավորություն ունեն գրեթե անխափան իրականացնելու իրենց գովազդային արշավներն այս կրիչի միջոցով։






