AM
3 April 2023 - 14:41 AMT

Ամերիաբանկն ամփոփել է խաղարկությունների արդյունքները. MyAmeria-ի անակնկալները շարունակվելու են

Ամերիաբանկն ուղիղ եթերի ընթացքում ամփոփել է միանգամից 3 խաղարկություն. 15 հաջողակ ստացել է Doing Digital ֆորումի տոմսեր, իսկ Digitec-ի ընթացքում A Space տաղավարի այցելուներից 2-ը` IPhone 14 Pro Max և Apple Watch 8:

MyAmeria-ի այն օգտատերերը, որոնք մինչև մարտի 25-ը հավելվածում ստեղծել էին «Doing Digital» թեմայով հաղորդագրություն, պատահականության սկզբունքով դարձել են գովազդային վիճակախաղի հաղթող ստանալով ապրիլի 5-ին Հայաստանում կայանալիք Doing Digital Ֆորումին մասնակցելու հնարավորություն: Ամերիաբանկը Ֆորումի համակազամակերպիչն է, հիմնադիր-կազմակերպիչը SPRING PR-ը:

Հաջորդ երկու խաղարկությունների հաղթողները Digitec-ի ընթացքում այցելել էին A Space տաղավար:

«MyAmeria-ից Digitec» խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ էր էքսպոյի ընթացքում գրանցվել տաղավարում և մինչև մարտի 25-ը կատարել մեկ գործարք MyAmeria հավելվածի միջոցով: Իսկ «Ես A Space-ում» խաղարկության համար պետք էր լուսանկարվել տաղավարում և այն հրապարակել Instagram-ում` պահպանելով մրցույթի կանոնները»,- ասել է Ամերիաբանկի Պրոդուկտային մարքեթինգի բաժնի ղեկավար Արմինե Մարգարովան:

Ամերիաբանկի անակնկալները սկսվել էին դեռ նախորդ տարի: Մասնավորապես, MyAmeria-ի 19 օգտատեր մասնակցել է Կատարում անցկացված ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի խաղերին: Եվս մեկ հաջողակ հաճախորդ դարձել է Volkswagen ID.4 էլեկտրամոբիլի խաղարկության հաղթող:

«Առաջիկայում MyAmeria հավելվածի օգտատերերին սպասվում են էլ ավելի հետաքրքիր անակնկալներ: Պարզապես պետք է լինել ավելի digital, այսինքն` առօրյա գործարքները կատարել MyAmeria-ի միջոցով»,- եզրափակել է Արմինե Մարգարովան: