AM
4 April 2023 - 06:52 AMT

PROFAL GROUP-ը Toon Expo-ին մասնակցել է իր նոր՝ Օ₂ Gardens մեգանախագծով

PROFAL GROUP-ն անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի Toon Expo ցուցահանդեսին մասնակցել է կանաչապատման և լանդշաֆտային դիզայնի ուղղությունը ներկայացնող Օ₂ Gardens մեգանախագծով։ PROFAL ընկերությունը, որն անցյալ տարի նշել է իր հիմնադրման քսանամյակը, այսօր հանդես է գալիս ընկերությունների խմբի կարգավիճակով, որի մի մասն է Օ₂ Gardens նախագիծը։

Ցուցահանդեսին ընկերության ամենականաչ տաղավարում ներկայացվել են բազմատեսակ ծառեր, մշտադալար բույսեր, թփեր, եզակի սորտերի մագնոլիաներ, սակուրաներ, ասեղնատերևներ, ծաղիկների ու գազոնի սերմեր: Ընկերության բուսաբաններն այցելուներին տրամադրել են խորհրդատվություն և ներկայացրել տեղում ձեռք բերված բույսերի խնամքի առանձնահատկությունները:

Թեև ցուցահանդեսին PROFAL GROUP-ը ներկայացել էր միայն Օ₂ Gardens-ի ծառայություններով, ընկերության արտադրանքը տեսանելի էր Հայաստանի բոլոր խոշոր կառուցապատողների նախագծերում։ Այն Հայաստանում լայնածավալ բնակարանաշինական նախագծերի կարևոր դերակատար է՝ տրամադրելով ծառայություններ, որոնք ներառում են կառուցվող բազմաբնակարանների ու հասարակական նշանակության շենքերի ապակեալյումինային լուծումները, ֆասադային ապակեպատումը, բնակարանների արտաքին դռների ու պատուհանների և աստիճանավանդակների մետաղական բազրիքների արտադրումն ու տեղադրումը, կանաչապատման և լանդշաֆտային դիզայնի ուղղությամբ խորհրդատվությունը և այլն:

«Հայաստանում շինարարության ու կառուցապատման ոլորտի ավելի քան քսանամյա փորձը մեզ դարձրել է շուկայի լիարժեք առաջատար։ Ամենակարևոր ու ոգևորիչ փաստը նաև դա է, որ հենց տեղական շուկայում է PROFAL-ն անփոխարինելի: Մենք գործընկերային ամուր կապեր ունենք ոլորտի տարբեր խաղացողների հետ ու ներգրավված ենք Հայաստանում բնակարանաշինական ամենախոշոր նախագծերում՝ ապահովելով համալիր ծառայություններ»,-ասել է PROFAL GROUP-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը։

Ընկերության արտադրամասերը հագեցած են ժամանակակից սարքավորումներով և միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրական հոսքագծերով:

Էդգար Ավետիսյանի հավաստմամբ՝ արտադրական հզորությունների մեծացման շնորհիվ PROFAL-ն արդեն տարածաշրջանում ալյումինե պատուհանների ամենամեծ արտադրողն է:

«Հաջորդ տարվա համար պլանավորում ենք ալյումինե կոնստրուկցիաների արտադրողականության ծավալների ևս 50 տոկոսով ավելացում: 2023-ի վերջին կգործարկվի Հայաստանում աննախադեպ արտադրողականություն ունեցող ապակու մշակման գործարան, որի ներդրման արժեքը 10 մլն դոլար է, որից 4․5 մլն դոլարը՝ կառավարության ընդունած սարքավորումների սուբսիդավորման ծրագրի միջոցով: Նոր ապակու գործարանի շահագործումը կբարձրացնի ներկայիս արտադրողականությունը մինչև 5 անգամ: 2023-ին ակնկալվում է արտահանման 50 տոկոսով ավելացում՝ ըստ արդեն իսկ կնքված պայմանագրերի»,-նշել է Էդգար Ավետիսյանը:

Բայց այսքանով չեն սահմանափակվում PROFAL-ի հնարավորություններն ու առաքելությունը։ Ընկերության արտադրանքը բարձր գնահատականի է արժանանում ոչ միայն տեղական, նաև արտասահմանյան շուկայում: «Արտադրված է Հայաստանում»-ը որակի նոր նշաձող է դարձրել աշխարհի տարբեր անկյուններում PROFAL-ի երկարակյաց ու նորաոճ, ջերմախնայող ու ձայնամեկուսիչ պատուհանների, դռների ու այլ արտադրանքի շնորհիվ։

Ընկերության արտադրանքն արտահանման լայն աշխարհագրություն ունի՝ ներառելով Սաուդյան Արաբիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Վրաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Պուերտո Ռիկոն, Բերմուդյան կղզիները, հիմա արդեն նաև եվրոպական շուկան՝ Ֆրանսիայի տեսքով։

«Հպարտ ենք, որ նմանատիպ շուկաներում, ուր աշխատանքի շատ բարձր ստանդարտներ են սահմանված, նախընտրում են մեզ՝ կարևորելով մեր արտադրանքի որակն ու հուսալիությունը»,-ընդգծել է Էդգար Ավետիսյանը: