Վերջին օրերին Եվրոպայի տնտեսական վիճակի բարելավման մասին առանձին հաղորդագրությոններն առավել հաճախակի են դարձել, իսկ հինգշաբթի առաջին անգամ հիմքեր հայտնվեցին նման տվյալների մի ողջ «փաթեթի» մասին խոսլեւ համար: Ֆրանսիայի Insee Վիճակագրության ազգային ինստիտուտը հինգշաբթի հայտարարել է 2009թ. մարտի համեմատ ապրիլին երկրում գործարար տրամադրությունների վարկանիշի 2 կետով բարձրանալու մասին` 68-ից հասնելով 71-ի, այն դեպքում, երբ վերլուծաբաններն ակնկալում էին այդ ցուցանիշի աճ մինչեւ 69 կետ:
Գործարար տրամդրությունների վարկանիշը հաշվարկվում է 2 հազար խոշորագույն ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքում, ինչպես նաեւ հաշվի են առնվում նրանց կանխատեսումները գործարարության եւ տնտեսության զարգացման վերաբերյալ:
Դրանից 2 օր առաջ հեղինակավոր գերմանական տնտեսական հետազոտությունների ինստիտուտի հաշվարկած ZEW տնտեսական տրամադրությունների ցուցանիշը (Indicator of Economic Sentiment) Գերմանիայի համար 2009թ. ապրիլին 2007թ. հուլիսից ի վեր առաջին անգամ դրական էր` միանգամից բարձրանալով 16,5 կետով, ասվում է երեքշաբթի ինստիտուտի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Փորձագետների հարցումների հիման վրա կազմված այս կարեւոր ցուցանիշը հասել է 13 կետի` մարտի մինուս 3,5 կետի համեմատ:
«Այլ ցուցանիշների հետ միասին ZEW ցուցանիշը ցույց է տալիս, որ լավ հիմքեր ունեն ակնկալելու համար, որ անկում արձանագրող գործարար ցիկլի դինամիկան հասնում է հատակին»,-այս կապակցությամբ հայտարարել է ZEW-ի նախագահ Վոլֆգանգ Ֆրանցը:-Նույնիսկ հավանական է դառնում, որ տնտեսությունը կարող է դանդաղ վերականգնվել այս տարվա երկրորդ կիսամյակում»: