Ազգային ժողովն Անահիտ Մանասյանին ընտրել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: Քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, բոլորը կողմ են քվեարկել։
Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Մանասյանն իր խոսքում ասել էր, որ իր առաջնային նպատակն այս պաշտոնում հանրային հանդուրժողականության մթնոլորտում մարդու արժանապատվության և իրավունքների նկատմամբ հարգանքի պատշաճ մթնոլորտի ձևավորումն է:
Նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հունվարի 23-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ՝ պաշտոնավարելով որպես ՄԻՊ ընդամենը 1 տարի։