AM
27 April 2023 - 09:55 AMT

ՀՀ ՊԵԿ-ը՝ ՌԲԿ-ին․ ՌԴ հետ առևտրում առաջնորդվում ենք միայն ԵԱՏՄ կանոններով

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն ռուսական ՌԲԿ-ի հարցմանն ի պատասխան, մեկնաբանելով այն լուրերը, թե ՀՀ-ին հորդորել են փակել հակառուսական պատժամիջոցների շրջանցման կանալները, հայտնել են, որ ՌԴ հետ առևտրում Հայաստանն առաջնորդվում է միայն ԵԱՏՄ կանոններով։

«ՀՀ Մաքսային մարմինը ապրանքների և տրանսպորտային միջոցների ՀՀ ներմուծման և ՀՀ տարածքից արտահանման ժամանակ խստիվ պահպանում է այն իրավական կարգավորումները, որոնք հաստատված են ԵԱՏՄ-ում։ Այլ սահմանափակումներ կամ արգելքներ գոյություն չունեն»,-ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ, որը ստորագրել է ՊԵԿ փոխնախագահ Աշոտ Մուրադյանը, գրում է ՌԲԿ-ն։

ՌԲԿ-ն խնդրել էր մեկնաբանել այն հրապարակումները, որոնց համաձայն Բեռլինը պահանջել է Երևանից փակել հակառուսական պատժամիջոցների շրջանցման ուղիները։

ՀՀ Փաշինյանի Բեռլին այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ամփոփիչ ասուլիսում հաստատել էր, որ ՀՀ միջոցով հակառուսական պատժամիջոցների շրջանցման հարցը քննարկվել է։ Փաշինյանը դա անվանեց «զուտ խոսակցություններ»։

2022-ին արտահանումը ՀՀ-ից ՌԴ աճել է գրեթե 3 անգամ՝ $841 մլն-ից հասնելով $2,411 մլրդ-ի։ Այդ թվում մեխանիկական և էլեկտրոնային սարքավորումների արտահանումը Հայաստանից աճել ավելի քան 10 անգամ՝ $60 մլն-ից հասնելով $695 մլն-ի։