Wildberries-ը հայտնել է ապրիլի 16-26-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի բնակիչների կողմից կատարված ամենապահանջված գնումները։ Ինչպես ցույց են տալիս Wildberries-ի վաճառքի տվյալները, ՀՀ շատ բնակիչներ Աշխատավորների միջազգային օրը կանցկացնեն իրենց սիրելիների հետ պիկնիկներում, կգնան ճամփորդության, սպորտով կզբաղվեն մաքուր օդում կամ կբացեն այգեգործության սեզոնը ամառանոցներում և տնամերձերում: Ամենատարածված գնումներն են այգիների բարեկարգման և բանջարանոցային ապրանքները, բացօթյա հանգստի համար նախատեսված պարագաները, ինչպես նաև սպորտային սարքավորումները, հայտնում է Panorama.am-ը:
2023-ի ապրիլի կեսերին հայերի հետաքրքրությունն այգեգործական ապրանքների նկատմամբ աճել է ամենաարագ տեմպերով. Wildberries-ում սերմերի վաճառքը տարեկան կտրվածքով աճել է 38 անգամ, պատրաստի սածիլները՝ 20 անգամ։ Սմբուկավոր բույսերի պահանջարկն աճել է 8 անգամ, ոռոգման սարքավորումներինը՝ 21 անգամ։
Նշվում է, որ տարբեր այգեգործական գործիքների պահանջարկն տարեցտարի աճել է գրեթե 8․5 անգամ: Ամենաշատը ձեռք են բերվել ձեռքի սղոցներ և այգեգործական գործիքների հավաքածուներ (տարեկան աճը հինգ անգամ) և կտրող սարքեր (7․5 անգամ), իսկ բահերը դարձել են վաճառքի հիթ, դրանց վաճառքը տարեկան աճել է գրեթե 90 անգամ:
Ընտանիքի և ընկերների հետ բացօթյա հանգստի նախապատրաստվելու համար հայ քաղաքացիները գնում են պիկնիկի հավաքածուներ: Դրանց վաճառքը տարեկան կտրվածքով աճել է 42 անգամ: Սեգմենտի TOP-3 ամենահայտնի արտադրանքը ներառում էր մանղալները, ծխարանները և գրիլի և տապակայի աքսեսուարները: Աճում է նաև ամառանոցային կահույքի պահանջարկը, ցանցաճոճերինը՝ 8 անգամ: Սեգմենտի բեսթսելլերներն էին կախովի ցանցաճոճը և անատոմիական ծածկով ունիվերսալ պարտեզի աթոռները:
«Հավանական է, որ շատ հայեր իրենց հանգստյան օրերը կնվիրեն ճամփորդություններին. ճանապարհորդական պարագաների պահանջարկը աճել է 10 անգամ: Ճամփորդական կոմպլեկտների ժողովրդականությունը աճել է 7 անգամ, իսկ ձկնորսական կոմպլեկտներինը՝ 6,5 անգամ, ճամփորդական պարագաներինը՝ 6 անգամ»,-նշում է Wildberries-ը։