AM
24 June 2002 - 16:35 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԲԽՈՒՄ Է ԱՅՆ ԸՄԲՌՆՈՒՄԻՑ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԵՆ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՈՐՊԵՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՆ

Հայաստանի հանդեպ Թուրքիայի դիրքորոշման նկատելի փոփոխությունը բխում է այն ըմբռնումից, որ Հայաստանն արդեն հանդես է գալիս որպես տարածաշրջանային գործոն: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտնել է Հայաստանի նախկին վարչապետ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Արմեն Դարբինյանը: Ինչպես նշել է Դարբինյանը, «մենք համակերպվել ենք, որ Թուրքիան, անցկացնելով տարածաշրջանում անկախ քաղաքականություն, չէր ցանկանում հաշվի առնել Հայաստանը, որպես տարածաշրջանային գործոն: Սակայն պաշտոնական Երեւանի բավականին կշռադատված արտաքին քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Թուրքիան արդեն ստիպված է հաշվի նստել Հայաստանի հետ եւ ըստ այդմ շտկել իր քաղաքական գիծը»: Նրա խոսքերով, Հայաստանի բոլոր շփումներն` ինչպես պետական, այնպես էլ հասարակական մակարդակի վրա այժմ ավելի ինտենսիվ են քան երբեւէ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: