AM
12 June 2023 - 09:10 AMT

Փաշինյանը կներկայանա 44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայանա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։

Նիստը տեղի կունենա հունիսի 20-ին, հայտնում է Aysor.am-ը։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը հունիսի 20-ին՝ ժ․10։00-ին, հրավիրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

Քննիչ հանձնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել է դրական պատասխան», – հայտնել են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։