Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը արտահերթ զեկույց է հրապարկել Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ, որը կներկայացվի միջազգային կազմակերպություններին։
Զեկույցում ՄԻՊ-ն անդրադարձել է միջանցքի արգելափակման և անցակետի տեղադրման հետևանքով առաջացած մարդու իրավունքների խախտումներին, ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների, հանրային և քաղաքական գործիչների կողմից հնչեցված` հայտյաց արտահայտություններ, ատելության խոսք, ուժի կիրառման սպառնալիք պարունակող հայտարարություններին, ինչպես նաև անցակետի տեղադրմանն ադրբեջանական հասարակության արձագանքին։
Արձանագրվել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումից ի վեր ադրբեջանական պաշտոնյաների հայտատարությունները վկայում են, որ ինչպես այսպես կոչված «էկոակտիվիստների» ցույցերը, այնպես էլ անցակետի տեղադրումը հետապնդում են արցախահայտությանը կենսական անհրաժեշտության ապրանքներից և ծառայություններից զրկելու նպատակ՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ և հարկադրելով անձանց լքել իրենց տները։
Արցախահայության իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցն ուղարկվելու է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և դերակատարներին, պետական իրավասու գերատեսչություններին։
Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:
Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: