Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը չճանաչելու մասին ԱՄՆ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկեռի հայտարարությունը Ստեփանակերտում ընդունեցին , ինչպես «Լեռնային Ղարաբաղի ներկայիս վիճակի արտացոլում, այսինքն նրա չճանաչումը»: «Իրականում ԱՄՆ շահագրգռված է նրանում, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի որքան հնարավոր է արագ, եւ այդ հայտարարությունը բոլորովին չի նշանակում, որ Վաշինգտոնն արդեն նախօրոք որոշել է հակամարտության լուծման արդյունքները»: Ինչպես տեղեկացրել է «Դե-Ֆակտո» գործակալությունը, այդ մասին հայտնել է ԼՂՀ նախագահին կից տեղեկատվական ծառայության պետ Ալեքսանդր Գրիգորյանը` մեկնաբանելով Պետդեպարտամենտի ներկայացուցչի վերոհիշյալ հայտարարությունը, որն արվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Պերինայի եւ ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Նաիրա Մելքումյանի Վաշինգտոնում կայացած հանդիպման առնչությամբ: Գրիգորյանի խոսքերով` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ի հայտ կգա բանակցային գործընթացի արդյունքում: Նշելով վերջին բանակցություններում ղարաբաղյան կողմի չմասնակցելը, Գրիգորյանը նշել է, որ Ստեփանակերտում չեն կարող հասկանալ «ինչպես կարող է որոշվել Ղարաբաղի կարգավիճակն առանց Ղարաբաղի մասնակցության»: «Մենք կարող ենք քննարկել կարգավիճակի հարցը ցանկացած ֆորմատով, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները: Սակայն խոսք չի կարող լինել Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ ուղղահայաց հարաբերությունների մասին»,- ընդգծել է ԼՂՀ նախագահին կից տեղեկատվական ծառայության պետը` ավելացնելով, որ այդ դեպքում Ղարաբաղում չի մնա ոչ մի հայ:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: