AM
29 June 2023 - 10:36 AMT

ՀՀ-ից ցորենի և ձեթի արտահանումը 6 ամսով կարգելվի

Հայաստանից ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ 6 ամսով կարգելվի։ Կառավարությունը որոշումն ընդունել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման նպատակով։

Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է ներմուծման հաշվին։