AM
6 July 2023 - 07:32 AMT

Ozon-ը սկսել է վաճառքները ՀՀ բնակիչների համար

Առցանց վաճառքի Ozon հարթակը սկսել է վաճառքները Հայաստանի բնակիչների համար՝ գնորդներին հասանելի է ռուսաստանյան մարկետփլեյսի գրեթե ամբողջ տեսականին, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

«Հայաստանի բնակիչներն արդեն կարող են ՌԴ-ից գնումներ ձևակերպել Ozon-ում։ Նրանց հասանելի է 196 մլն ապրանք ավելի քան 20 կատեգորիայում՝ գրքերից և հագուստից սկսած մինչև սնունդ»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Հայաստանում գնորդներն առաջին փուլում կկարողանան ապրանքները ստանալ Omni Logistics-ի միջոցով՝ առաքման կամ երկրով մեկ գործող ստացման կետերից։ Ապրանքների առաքման միջին ժամկետը կկազմի մոտ 7 օր:

Ապագայում Ozon-ը նախատեսում է զարգացնել իր լոգիստիկ ենթակառուցվածքը Հայաստանում, այդ թվում՝ սեփական առաքման ծառայությունը եւ պատվերների ընդունման եւ տրամադրման կետերի ցանցը: