AM
6 July 2023 - 15:17 AMT

ԵԱՏՄ-ից փոխանցված մաքսատուրքերի գծով 2023թ. առաջին կիսամյակում ՀՀ է փոխանցվել 34.3 մլրդ դրամ

2023թ. առաջին կիսամյակի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից փոխանցված մաքսատուրքերի գծով մուտքերը կազմել են 34.3 մլրդ դրամ, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

2022թ. նույն ժամանակաշրջանում ԵԱՏՄ երկրներից (այդ թվում՝ ՀՀ-ից) մաքսատուրքերի բաշխման արդյունքում ստացվել են 28.9 մլրդ դրամ մուտքեր (այդ թվում` հուլիս ամսին փոխանցված և 2022թ. 1-ին կիսամյակին վերաբերող):

2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից փոխանցված մաքսատուրքերի գծով մուտքերը կազմել են 42.4 մլրդ դրամ: