AM
8 July 2023 - 07:20 AMT

2023-ի 1-ին կիսամյակում ՀՀ է այցելել 1 մլն զբոսաշրջիկ

2023-ի առաջին կիսամյակում ՀՀ է այցելել 1 մլն զբոսաշրջիկ։ Դա 30%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հայտնում է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն։

Կոմիտեն ներկայացրել է նաև 2023-ի հունիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը՝ 199,000 զբոսաշրջիկ։ Սա լավագույն վիճակագրական տվյալներն են նախորդ տարիների համեմատ․ 2022թ. 130,000, 2019թ. 154,000 զբոսաշրջիկ:

ՀՀ այցելած զբոսաշրջիկների կեսից ավելին՝ 52 տոկոսը, Ռուսաստանից է, 11 տոկոսը՝ Վրաստանից, 6 տոկոսն՝ Իրանից, 2 տոկոսն՝ ԱՄՆ-ից։

Այցելուների ճնշող մեծամասնությունը 36-63 տարեկան է։