Հայաստանի Ազգային բանակում այսօր ծառայում են մոտ հինգ հազար կին` բացառապես պայամանագրային հիմքերի վրա: Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, հայկական բանակի ներկայիս պայմանները դեռեւս այնքան էլ հարմարեցված չեն կանանց ծառայության համար: Բանակում դեռ շատ հիմնահարցեր կան, կապված կենցաղային պայմանների բարելավման եւ սպայական կազմին բնակարաններով ապահովելու հետ, ասել է նախարարը:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: