Ֆրանսիայի ԱԳՆ-ն խստորեն քննադատել է Ադրբեջանի նախագահին գաղտնիության սկզբունքը խախտելու համար` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Փարիզում ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ: «Արմինֆո» գործակալության լրատվության համաձայն, Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտուղար Կատրին Վալիսկին հայտարարել է, որ «պաշտոնական Փարիզը զարմացած է Ալիեւի կողմից փարիզյան բանակցությունների որոշ մանրամասների հրապարակման փաստով»: «Բանակցությունների մանրամասները պետք է մնան գաղտնի այնքան ժամանակ, մինչեւ կողմերը կգան համաձայնության»: Միեւնույն ժամանակ, Վալիսկին հրաժարվել է հաստատել կամ հերքել Ալիեւի հայտարարությունները Մեղրիի միջանցքը Լաչինի հետ փոխելու վերաբերյալ: «Նախագահ Ալիեւը ազատ է իր հայտարարությունների մեջ, եւ մենք չենք կարող մեկնաբանել նրա խոսքերը»,- ասել է նա: Մամլո քարտուղարի խոսքերով, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը դեռեւս չի նախատեսում կազմակերպել հայկական եւ ադրբեջանական կողմերի նոր հանդիպում: «Այդ ուղղությամբ դեռեւս որեւէ որոշում չի կայացվել: Կարեւոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակի իր գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարագավորման ուղղությամբ»,- ընդգծել է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտուղարը:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: