Ակբա բանկը մեկնարկել է սահմանամերձ բնակավայրերում կառուցապատման սուբսիդավորվող վարկերի տրամադրում՝ «ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024թթ. ծրագրի» շրջանակում։
Վարկավորումից կարող են օգտվել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն։
Վարկավորումից օգտվելու այլ պայմաններն են՝
- Նվազագույն գումար՝ 1,000,000 դրամ
- Առավելագույն գումար՝ 16,000,000 դրամ
- Ժամկետը՝ 120 ամիս
- Տարեկան անվանական տոկոսադրույք` (հաստատուն ամիսների թիվ՝ 12 ամիս) 13%
Սուբսիդավորման պայմաններն են՝
- Մայր գումարի գծով սուբսիդավորում – ամսական ոչ ավելի, քան 277,000 դրամ, իսկ վարկի գործողության ամբողջ ընթացքում՝ 16,000,000 դրամ,
- Վարկի տոկոսագումարի գծով սուբսիդավորում – 13%, ամսական ոչ ավելի, քան 203,000 դրամ, իսկ վարկի գործողության ամբողջ ընթացքում ոչ ավել, քան 12,668,000 ՀՀ դրամ։
Վարկավորման վերաբերյալ մնացյալ պայմաններին կարելի է ծանոթանալ կայքում։
Ծրագրի շրջանակում սուբսիդավորման ենթակա են միայն ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակելի տան կառուցապատում իրականացնելու նպատակով տրամադրված վարկերը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։