AM
19 July 2023 - 10:49 AMT

ARARAT Honey. Երբ կոնյակն ու մեղրը ներդաշնակորեն միաձուլվում են

Երևանի կոնյակի գործարանի համահոտային շարքը համալրվել է նոր խմիչքով՝ ARARAT Honey-ով: 30% թնդություն ու ARARAT-ին բնորոշ ոսկեգույն, բաց սաթե երանգ. մեղրային խմիչքն իր բույրով միանգամից առանձնանում է: Գաղափարից դեպի իրագործում ճանապարհը գրեթե 10 տարի է տևել՝ մեկնարկելով արդեն հեռավոր 2013-ից, և, ի վերջո, մասնագետներին հաջողվել է հասնել ծաղկային մեղրի ու կոնյակի լավագույն համադրությանը:

ARARAT Honey-ն ունի հարուստ և «կլորավուն» համ՝ ընդգծված նեկտարային ու համեմունքային երանգներով, որի վայելքին նախորդում է ARARAT կոնյակներին բնորոշ և մեղրամոմով հագեցած բույրը։ Այն կարելի է վայելել ինչպես մաքուր տեսքով, այնպես էլ սառույցով կամ կոկտեյլներում, ու յուրաքանչյուր պարագայում ARARAT Honey-ի համն ու հոտը կբացահայտեք բոլորովին այլ կողմից ու երանգով՝ համտեսին մասնակցելուց հետո սեփական փորձից ենք ասում:

«ARARAT Honey-ի գաղափարը սկսեցինք քննարկել դեռ 10 տարի առաջ, և այս ընթացքում բազմաթիվ հետազոտություններ, փորձարկումներ են արվել, ինչի արդյունքում էլ վերջապես հասանք մի կետի, երբ ունենք այս գեղեցիկ արդյունքը: Այս արտադրանքը լիովին տարբերվում է, բայցև ամբողջովին համապատասխանում ARARAT-ի բնութագրին: ARARAT Honey-ն մեր հայկական ջերմությունն աշխարհին ներկայացնելու ևս մեկ լավ առիթ է»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը:

Այս նոր արտադրանքով Երևանի կոնյակի գործարանը շարունակում է ARARAT Flavor Range-ի միջոցով արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած՝ երիտասարդ սպառողների ներգրավման իր ռազմավարությունը, որը որդեգրվել է ու զարգացվում է արդեն իսկ 50-ից ավելի շուկայում: Գործարանի գործադիր տնօրենի խոսքով՝ արդյունքներն ակնհայտ են՝ երիտասարդներն արձագանքում են ու նոր սպառողների քանակը գնալով աճում է. «Այս շարքի նպատակն էր ի թիվս մեր այն սպառողների, որոնք դասական կոնյակի սիրահար են ու գնահատում են բարձրարժեք արտադրանքը, ներգրավելու նաև երիտասարդների, ինչը մեզ, վստահաբար, հաջողվեց»:

ARARAT-ը հպարտանալու բազմաթիվ առիթներ է ունենում. միջազգային մրցույթների գլխավոր մրցանակներ, դասական շարքի վաճառքների երկնիշ աճ, աշխարհի 50 երկրի շուկայում ներկայացվածություն. «Պետք է ձգտենք՝ ARARAT Honey-ն ևս հաջողության այդ ճանապարհն անցնի՝ գտնելով իր սպառողին»,- ասում է Սերգեյ Խաչատրյանը:

Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանի խոսքով՝ մեղրը հայկական լեռնաշխարհին բնորոշ էկոլոգիապես մաքուր, բնական պրոդուկտ է, ինչն էլ այս համամոտային արտադրանքի ստեղծման սկզբնապատճառն է դարձել:

«Երկար ենք փնտրել՝ կոնկրետ ինչ մեղր օգտագործել, և արդյունքում կանգ ենք առել ծաղկայինի վրա: Բավականին երկար ճանապարհ անցանք՝ ներգրավելով մեր արտասահմանյան մասնագետներին, գործընկերերին՝ ստանալու ինչպես հայ, այնպես էլ օտարազգի սպառողի քիմքին համապատասխան հաճելի միաձուլում։ Արտասահմանյան սպառողն այդքան էլ ծանոթ չէ հայկական մեղրին, հետևաբար պետք էր գտնել ոսկե միջինը, ինչն էլ, վստահ եմ՝ արեցինք»,- նշում է նա:

ARARAT Honey-ն ստացվել է թորման, մեղրի խտացման արդյունքում. «Ունենք խտանյութ, ինչը կարևոր է ամեն տարվա բերքի որակից կախում չունենալու համատեքստում»։ ARARAT Honey-ն նաև բաղադրիչներ է պարունակում, որոնք երկրորդական, երրորդական դեր են խաղում, բայց, ըստ Անտոնյանի՝ առանց դրանց նման միահյուսում հնարավոր չէր լինի ստանալ։ Մասնագետը նաև ընդգծում է՝ անկախ մեղրի ներկայությունից, ARARAT Honey-ն որևէ ալերգիկ դրսևորում չունի:

2019-ին մեկնարկած ARARAT-ի համահոտային նորարարական շարքի նպատակն էր նաև ամրացնելու բրենդի դիրքերը «Պրեմիում +» կատեգորիայում։ Երևանի կոնյակի գործարանի մասնագետների և ARARAT-ի աշխարհասփյուռ թիմերի հետևողական աշխատանքի շնորհիվ նախորդ տարիներին թողարկած ARARAT Apricot-ը, ARARAT Coffee-ն և ARARAT Cherry-ն սպառման ծավալներով դարձել են և արդեն մի քանի տարի շարունակ «Ներմուծված համահոտային բրենդի» դասում պահպանում են աշխարհում առաջին հորիզոնականը: Այս մասին է վկայում ալկոհոլային ոլորտի IWSR միջազգային հեղինակավոր հետազոտական ընկերության բոլորովին վերջերս թողարկած հաշվետվությունը։

Ըստ գործադիր տնօրենի, ARARAT համահոտային շարքն իր վաճառքով արդեն գոհացուցիչ արդյունքներ է գրանցել. «ARARAT Apricot-ը, ARARAT Coffee-ն և ARARAT Cherry-ն միասին կազմում են ընդհանուր վաճառքի 8%-ը, և սա բավականին մեծ թիվ է՝ հաշվի առնելով, որ դրանք ընդամենը մի քանի տարվա պատմություն ունեն: Շարքի առաջատարն ARARAT Apricot-ն է, քանի որ ժամանակագրական առումով այն ավելի երկար է գտնվում շուկայում, առավել լավ է ծանոթ սպառողին»։

Սպառողներին ARARAT Honey-ն ներկայացնելու արշավի շրջանակում առաջիկա հանգստյան օրերին՝ ուրբաթ օրվանից մինչև կիրակի, մայրաքաղաքի փոքր կենտրոնում Երևանի կոնյակը գործարանը մի քանի տաղավար է տեղադրելու՝ հնարավորություն տալով ցանկացողներին համտեսելու ARARAT-ի նոր արտադրանքն ինչպես մաքուր տեսքով, այնպես էլ կոկտեյլներում: