AM
20 July 2023 - 08:53 AMT

ՊԵԿ․ 30 հարկ վճարող խախտել է անկանխիկի օրենքի պահանջները

Հունիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ են արձանագրվել 30 հարկ վճարողի մոտ, հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։

«Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է 12․6 մլն դրամի չափով տուգանք»,-ասված է հաղորդագրությունում։

Տուգանվող ընկերությունների ցանկում կան շինանյութի խանութներ, սրճարան, բենզալցակայան, սուպերմարկետներ։

Հայաստանում 2022–ի հուլիսի 1–ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որով ֆիզիկական անձանց կողմից 300 հազար դրամից ավել (մոտ 700 դոլար) գումարով իրականացվող ցանկացած գործարք այսուհետ պետք է իրականացվի անկանխիկ։ Օրենքով անկանխիկ են նաև վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները: Տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները ևս կատարվելու են անկանխիկ եղանակով: Հարկ վճարողները, ովքեր մինչ օրս չեն ունեցել նման հնարավորություն, ևս կարող են օգտվել նշյալ համակարգից։