AM
21 June 2002 - 18:07 AMT

ԻՐԱՔԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԲԱԶՄԱՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՔՎՈՏԱ ՏՐԱՄԱԴՐԵԼ «ՆԱՎԹ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Իրաքի կառավարությունը պատրաստ է բազմամիլիոնանոց քվոտա տրամադրել Հայաստանին «Նավթ սննդամթերքի» դիմաց ծրագրի շրջանակներում: Այդ մասին այսօր հաղորդել է Հայաստան-Իրաք բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Ղուկաս Ուլիխանյանը` մեկնաբանելով հայկական խորհրդարանական պատվիրակության Բաղդադ կատարած այցի արդյունքները: Մնում է սպասել հայկական կողմի համաձայնությանը, ավելացրել է նա: Ուլիխանյանի խոսքերով, Իրաքի կառավարական պատվիրակության Երեւան կատարելիք առաջիկա այցի ընթացքում, ենթադրվում է ստորագրել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանագիր:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: