AM
3 August 2023 - 09:06 AMT

7 ամսում հարկ վճարողներին և ֆիզանձանց վերադարձվել է մոտ 210 մլրդ դրամ

2023-ի հունվար-հուլիս ամիսներին հարկ վճարողներին և ֆիզանձանց վերադարձվել է մոտ 210.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 81.2 մլրդ դրամով կամ 63%-ով ավելի է:

Ինչպես հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տարվա առաջին յոթ ամսում Կոմիտեն ապահովվել է 1 տրլն 265 մլրդ դրամի հարկային եկամուտներ և պետտուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 178.4 մլրդ դրամով կամ 16.4%-ով ավելի է:

Նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշում պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի և մոլիբդենի արտահանման համար վճարված պետական տուրքի գումարները չներառելու պարագայում՝ 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ապահովված հարկային եկամուտների և պետական տուրքերի աճը նախորդ տարվա համեմատ կկազմի 223.9 մլրդ դրամ կամ 21.5%: