ՀՀ կենտրոնական բանկը մասնակցում է Ռուսաստանում անցկացվող «Հուշադրամների համաստեղություն-2009» հուշադրամների երրորդ միջազգային մրցույթին: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Մրցույթում 2008 թվականին թողարկված ՀՀ հուշադրամները ներկայացվել են հետեւյալ անվանակարգերում. Տարվա հուշադրամ ` «XX դարի հայոց կաթողիկոսներ», ոսկի, Տարվա ոսկե հուշադրամ` «Վիլյամ Սարոյան-100», ոսկի, Տարվա արծաթե հուշադրամ` «Ազգային Դրամի 15 տարին», արծաթ, Յուրահատուկ գաղափարային որոշում` «Վիկտոր Համբարձումյան-100», արծաթ, Հաջող գեղարվեստական որոշում` «Օպերայի եւ Բալետի թատրոնի հիմնադրման 75-ամյակ», արծաթ, Օրիգինալ տեխնոլոգիա` «Լեվ Յաշին», արծաթ:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ինտերնետային բաց քվեարկությունների արդյունքում ամենաշատ ձայն հավաքած հուշադրամը կարժանանա «Հանդիսատեսի համակրանքը» հատուկ մրցանակին: