Մոսկվայում տեղի ունեցած «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդում հաստատվել է ընկերության 2009թ. ներդրումային ծրագիրն ու բյուջեն, լրագրողներին է հաղորդել «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ենթակառուցվածքների գծով տեղակալ Մարատ Խակովը երեքշաբթի տեղի ունեցած մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, 2009թ. ներդրումային ծրագիրը հիմնական միջոցների հատկացման գծով կազմում է 2,6 մլրդ ռուբլի, իսկ դրամական միջոցների գծով` 1,5 մլրդ ռուբլի:
Խակովը նշել է, որ կան նաեւ կոնկրետ խնդիրներ, որոնք ուղղված են նրան, որ «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ի ենթակառուցվածքներն աշխատեն այն մակարդակով, որը նախատեսված է կոնցեսիոն պայմանագրով:
Ըստ Խակովի, «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ի ենթակառուցվածքներն այսօրվա դրությամբ միավորված են ամբողջ ճանապարհի ենթակառուցվածքների միասնական բլոկում: «Եթե նախկինում ուղին, կոնտակտային միացումը, կցումներն ու կապը եղել են ճանապարհային տնտեսության կառուցվածքային ստորաբաժանումները, ապա այսօր, ըստ Տնօրենների խորհրդի, ամեն ինչ միավորվել է միասնական բլոկում»,-ասել է նա: Ինչ վերաբերում է ճանապարհի տեխնիկական վիճակին, ապա ըստ պայմանագրի նախատեսվում է ուղիների առողջացում: «2009թ. մենք մտադիր ենք ճանապարհի 100 կմ վերանորոգել»,-ասել է Խակովը: Այս առնչությամբ նա նշել է, որ նշվածից 30 կմ նախատեսվում է առողջացնել կապիտալ վերանորոգմամբ, լիովին փոխելով երկաթուղու վերին շերտը եւ շուրջ 70 կմ վերին մասի մասնակի փոխարինմամբ, որպեսզի բարձրացնենք ճանապարհի անխափան աշխատանքն ու արագ թողունակությունը:
«Էներգամատակարարման մասով նախատեսվում է վերանորոգել կոնտակտային լարի հենային տնտեսության առողջացում, ինչպես նաեւ այնպիսի կայարանների վերականգնում, ինչպիսին է Դալարիկը, որն այրվեց 2004 թ.»,-ասել է Խակովը: Նա նաեւ հավելել է, որ նախատեսվում է նաեւ շուրջ 30 մլն ռուբլի հակտակցնել կայարանի վերականգնման ու գնացքների անխափան գործարկման համար:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ 100 % դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵՈւ» ՓԲԸ` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի երկարացման իրավունքով: