AM
29 August 2023 - 09:09 AMT

ARARAT-ն արժանացել է Just Drinks Excellence Awards հեղինակավոր մրցանակի

Միջազգային հայտնի Just Drinks Excellence Awards ալկոհոլային խմիչքների մրցույթն ամփոփել է 2023 թվականի արդյունքները՝ ARARAT-ին երկու պատվավոր մրցանակ շնորհելով:

Այսպես՝ ARARAT-ն իր համահոտային շարքի ARARAT Cherry-ով հաղթող է ճանաչվել «Նորարարություններ» և «Արտադրանքի լավագույն ներկայացում» անվանակարգերում։

«ARARAT-ն իր համահոտային շարքով հայկական կոնյակին հաղորդում է բացառապես նոր հարթություն` բացելով դրա համար լիովին նոր հնարավորություններ՝ սպառման նոր եղանակներ և նոր լսարան»,- ասված է մրցանակաբաշխության հայտարարության մեջ։

Միավորելով ոլորտի լավագույն մասնագետներին՝ գիտնականներից մինչև համտեսողներ, Just Drinks Excellence Awards մրցույթը տարեկան դիտարկում է հազարավոր հայտեր աշխարհի տարբեր երկրներից։

ARARAT-ի համահոտային շարքը մեկնարկել է 2019 թվականին և ներառում է հետևյալ տեսականին՝ ARARAT Apricot, ARARAT Coffee, ARARAT Cherry և բոլորովին վերջերս թողարկված ARARAT Honey-ն։

ARARAT-ի համահոտային նորարարական շարքը նպատակ ունի ամրացնելու բրենդի դիրքերը «Պրեմիում+» կատեգորիայում ու ներգրավելու նոր սպառողների։ Երևանի կոնյակի գործարանի մասնագետների և ARARAT-ի աշխարհասփյուռ թիմերի հետևողական աշխատանքի շնորհիվ նախորդ տարիներին թողարկած ARARAT Apricot-ը, ARARAT Coffee-ն և ARARAT Cherry-ն սպառման ծավալներով դարձան և արդեն մի քանի տարի պահպանում են աշխարհում առաջին հորիզոնականը «Ներմուծված համահոտային բրենդի» դասում։ Դրա մասին են վկայում ալկոհոլային ոլորտի IWSR միջազգային հեղինակավոր հետազոտական ընկերության հաշվետվությունները։