AM
21 June 2002 - 15:35 AMT

ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ԿՍԿՍՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԲԱԼԹԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐ

Հունիսի 24-ին կսկսվի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջին պաշտոնական այցը Բալթիայի երկրներ` Լիտվա, Լատվիա եւ Էստոնիա: Հայաստանի ղեկավարը սկզբից կայցելի Վիլնյուս, որտեղ բանակցություններ կվարի Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի հետ: Նույն օրը տեղի կունենան հայ- լիտվական բանակցություններ ընդլայնված կազմով, որոնց արդյունքում կստորագրվի համաձայնագիր Հայաստանի եւ Լիտվայի պաշտպանության նախարարությունների համագործակցության վերաբերյալ: Նախագահը կայցելի նաեւ Պալանգա, որտեղ կծանոթանա պետական նավահանգստի եւ Կլայպեդայի նավթային տերմինալի աշխատանքներին: Հունիսի 26-ին հայկական պատվիրակությունը Ռ. Քոչարյանի գլխավորությամբ կժամանի Ռիգա, որտեղ տեղի կունենան բանակցություններ Հայաստանի նախագահի եւ Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգի միջեւ: Հայ-լատվիական ընդլայնված կազմով բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք երկկողմ համաձայնագրեր: Հունիսի 27-ին Տալլինում Ռ.Քոչարյանը կբանակցի իր էստոնացի գործընկեր Արնոլդ Րյույտելի հետ: Հայ-էստոնական ընդլայնված կազմով բանակցությունների արդյունքում կստորագրվի միջկառավարական համաձայնագիր առեւտրա-տնտեսական համագործակցության վերաբերյալ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: