AM
28 April 2009 - 17:52 AMT

Հայաստանի բանկոմատների շուկան բավական անվտանգ է

Երեւանում տեղի է ունեցել «Բանկային քարտեր, առաջատար լուծումներ» թեմայով բանկային գագաթնաժողովը: Գագաթնաժողովում ներկայացվել են 2009թ. հունվարին արտադրված բանկոմատները, ինչպես նաեւ բազում անվտանգության եւ գործառույթների բարձր մակարդակ ունեցող տեխնիկական նորույթներ:

Բանկային տեխնոլոգիաների շարքում հետաքրքրություն են ներկայացնում հետվճարային տերմինալները, որոնց թիվը Հայաստանում շուրջ 8000 է: «Այս առնչությամբ մենք եւս մեկ ապրանքանիշ ենք ներմուծում` «Verifone», որը միջազգային շուկայում ամենահայտնի ապրանքանիշներից մեկն է»,- լրագրողներին է հաղորդել MTD ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Փոլուսյանը:

Նրա խոսքերով, Հայաստանի տարածքում գործում է 400 բանկոմատ, իսկ վաճառվել է շուրջ 600-ը, մի մասն այժմ գործարկման փուլում է:
Ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում բանկոմատների պաշտպանվածության խնդիր չկա, շուկայի փոքր չափերի պատճառով: «Հայաստանի շուկան այս տեսակետից անվտանգ է եւ վերահսկվում է»,-ասել է Դ.Փոլուսյանը: Նրա խոսքերով, լիակատար անվտանգություն ոչ մի տեղ չկա, իսկ վերջերս մի քանի հոդված է հրատարակվել, որտեղ հիշատակվում է, որ խակերները վիրուս են հայտնաբերել բանկոմատների համար, սակայն NCR ընկերության համար, որը MTD-ի պաշտոնական գործընկերն է, նման խնդիր չկա, քանի որ նրանք շատ լուրջ են մոտենում իրեցն արտադրանքի որակին եւ խոշոր ներդրումներ են կատարում նորագույն մշակումենրի ոլորտում:

MTD գլխավոր տնօրենը նշել է նաեւ, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում գագաթնաժողովի կազմակերպիչները ջանացել են, որ նորագույն տեխնոլոգիաները հասու լինեն հայկական շուկայի համար: «Բոլոր հարկերի հետ միասին սակագները կտատանվեն 20 000-50 000-ի սահմաններում»,-ասել է նա:

Գագաթնաժողովում լսվեցին զեկույցներ բազմաճյուղ վարկային հաստատությունների ավտոմատացման համալիր համակարգերի, հայկական դրամի ընդունման մտավոր դեպոզիտի մշակման նախագծի, վճարային տերմինալների նոր գծերի վերաբերյալ, ինչպես նաեւ տեղի ունեցավ սարքավորումների ցուցադրություն, այդ թվում ներկայացվեցին NCR SelfServ բանկոմատները եւ հայկական դրամի ընդունման դեպոզիտի մշակման նախագիծը: Տեղի ունեցավ INPAS ընկերության , այդ թվում այդ ընկերության «Verifone» սարքավորման շնորհանդեսը, «Hybercom» վճարային տերմինալների նոր գծերը Ռուսաստանի եւ ԱՊՀ շուկաներում: Ներկայացվել են նաեւ «Cybernet» ընկերության տերմինալներն ու լուծումները, Compass Plus-ի արդի մոտեցումները բանկային պրոցեսինգային կենտրոնների կառուցմանը:

Գագաթնաժողովի կազմակերպիչներն են երեք ընկերություններ` «MTD», «Սմարթ Տեխ» եւ «Սմարթ Տեստ»-ը, որոնք մասնագիտանում են բանկային սարքավարումների մատակարարման եւ ծրագրային ապահովման ոլորտներում: