Շուտով ընդամենը 15 րոպե կպահանջվի մաքսային գործընթացները Գլոբբինգի հետ ավարտին հասցնելու համար:
Կառավարության սեպտեմբերի 7-ի որոշման համաձայն, սեպտեմբերի 17-ից մասնավոր լոգիստիկ ընկերությունների համար սեփական կարգո տերմինալ ստեղծելու գործընթացն էլ ավելի կպարզեցվի։
Հավատարիմ մնալով առաջատարը լինելու սկզքունքին, առաջինն այս մասինհայտնել է Գլոբբինգ ընկերությունը։
Օրենքն ընդունվել է մաքսային մարմինների նախաձեռնությամբ: Իսկ Գլոբբինգ ընկերությունն արդեն սկսել է կարգո տերմինալի ստեղծման աշխատանքները։
Իսկ ինչու՞ է Գլոբբինգը կատարում ներդրումներ սեփական կարգո տերմինալ ունենալու համար, և ի՞նչ կտա դա իր հաճախորդներին․
– Հաճախորդներիանհամեմատ ավելի արագ և արդյունավետ սպասարկում․ բեռների զննությունը կիրականացվի ավելի արագ, մաքսազերծումը կամ հայտարարագրումը կտևի մինչև 15 րոպե, քանի որ Գլոբբինգի կարգո տերմինալում կսպասարկվեն միայն Գլոբբինգի հաճախորդները՝ այլևս ոչ մի հերթեր, կուտակումներ:
– Գլոբբինգի կարգո տերմինալը կլինի Երևանում: Այո՛, այո՛, Գլոբբինգը հնարավորություն կտա իր հաճախորդին խնայել ժամանակ և միջոցներ, որպեսզի աշխատանքային օրվա ցանկացած պահի կարողանան մոտենալ և զբաղվել մաքսային գործընթացներով։ Ուստի ոչ միայն կարգո տերմինալում անցկացրած ժամանակը մաքսային բուն գործընթացի վրա կնվազի, այլ նաև քաղաքի մի ծայրից մյուս ծայրը հասնելու անհրաժեշտություն այլևս չի առաջանա։
– Արագ սպասարկումը կբացառի հերթերի առկայությունը:
Կարգո տերմինալ ստեղծելու Գլոբբինգի գլխավոր նպատակը մեկն է՝ առաջարկել իր հաճախորդին լավագույն պայմաններն ու ծառայությունը։
«Եվ սա դեռ ամենը չէ. շատ ու շատ այլ առավելություններ, որոնց մասին Գլոբբինգ ընկերությունը հանդես կգա հավելյալ հայտարարությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։