AM
29 April 2009 - 11:34 AMT

Վրաստանում` վթար համակարգում, Հայաստանը` կրկին առանց ինտերնետի

Այսօր տեղական ժամանակով ժամը 15:00-ին Հայաստանը նորից մնացել է առանց ինտերնետի: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ի թղթակցին Fibernet Communications ընկերության մամլո ծառայությունից, այս անգամ կապի բացակայության պատճառ է դարձել Վրաստանի տարածքում սարքավորումների աշխատանքի խափանումը: Տեխնիկական անսարքությունները հաղթահարելուց հետո կապը ենթադրվում է վերականգնել մոտավորապես ժամը 17:00-ին: