AM
29 April 2009 - 20:01 AMT

Հայաստանում սկսել են ավելի շատ համակարգիչներ ներմուծել

Չնայած համակարգչային տեխնիկայի վաճառքի կտրուկ նվազմանը, Հայաստանում գրանցվել է ներմուծման աճ: Համաձայն Հայաստանի Մաքսային վարչության պաշտոնական կայքի տվյալների, համակարգչային տեխնիկայի ներմուծումն ավելացել է ավելի քան 3 անգամ: 2009 թվականի առաջին
եռամսյակում Հայաստանի տարածք ներկրվել է 196,2 հազար համակարգիչ, այն դեպքում, երբ 2008 թվականի չորրորդ եռամսյակում ` 61 հազար 429 միավոր:

Ինչպես PanARMENIAN.Net -ի թղթակցին հաղորդեց «Lans» խանութների ցանցի մաքսատան հետ աշխատանքի գծով մենեջեր Կամո Գաբրիելյանը , «վերջին ժամանակներս մաքսային վարչությունը Հայաստան համակարգչային տեխնիկայի ներմուծումը հեշտացնող որոշակի քայլեր է ձեռնարկել»: