Կենտրոնական բանկից մեկնաբանել են վերջին օրերին նկատվող դրամի կտրուկ արժեզրկումը՝ նշելով, որ փոխարժեքի փոփոխությունները պայմանավորված են արտարժույթի շուկայում առաջարկի և պահանջարկի փոփոխություններով: Այդ մասին ասվում է «Ազատության» Տելեգրամ ալիքում։
«ԿԲ-ն փոխարժեքի որևէ մակարդակ չի նպատակադրում, սակայն անընդհատ մշտադիտարկում է իրավիճակն արտարժութային շուկայում, և շուկայի լուրջ խաթարման դեպքում կմիջամտի իր գործիքակազմով»,- հայտնել են ԿԲ-ից։
Հոկտեմբերի 4-ի ժամը 11։50–ի դրությամբ, ըստ Rate.am կայքի, մեկ դոլարը գնվում է 415 դրամ նվազագույն և 430 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 455 դրամ նվազագույն և 460 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 433 դրամ նվազագույն և 445 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 477 դրամ նվազագույն և 489 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուբլին գնվում է 3․99 դրամ նվազագույն և 4․30 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 4.60 դրամ նվազագույն և 4.85 դրամ առավելագույն փոխարժեքով։