ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդդառանալով հայկական բեռնատարների կուտակմանը Վերին Լարսում, ասել է, որ մեքենաներն անցնում են, բայց ոչ բոլորը։
«Նախորդ օրն ալկոհոլային խմիչքներով բեռնված մի քանի տասնյակ մեքենա արդեն անցել է», – նշել է նա, գրում է Aysor.am-ը։
Նախարարը Վերին Լարսում ստեղծված իրավիճակը չի պայմանավորում քաղաքական ենթատեքստով։
«Ես խնդիրը չէի ուռճացնի», – ընդգծել է Քերոբյանը։
Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Արմենպրեսի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանից Ռուսաստան գնացող մոտ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության: