ՀՀ բանկերում, Rate.am-ի տվյալներով, դրամն արժևորվել է, դոլարի փոխարժեքը նվազել է:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 15։00-ի դրությամբ դոլարի առքի նվազագույն գինը 398 դրամ է, վաճառքինը՝ 409 դրամ, դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 403 դրամ է, վաճառքի դեպքում ՝ 415 դրամ:
Հոկտեմբերի 5-ի համեմատ դոլարն արժեզրկվել է 3 դրամով:
Մեկ եվրոն գնվում է 411 դրամ նվազագույն և 424 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 432 դրամ նվազագույն և 442 դրամ առավելագույն փոխարժեքով: Եվրոն հոկտեմբերի 5-ի համեմատ արժեզրկվել է 1.61դրամով։
Մեկ ռուսական ռուբլին գնվում է 3․74 դրամ նվազագույն և 4,02 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 4.10 դրամ նվազագույն և 4.35 դրամ առավելագույն փոխարժեքով։