AM
10 October 2023 - 14:24 AMT

Դրամը շարունակում է արժևորվել

ՀՀ բանկերում, Rate.am-ի տվյալներով, դրամն արժևորվել է, դոլարի փոխարժեքը նվազել է:

Հոկտեմբերի 7-ին, ժամը 18։00-ի դրությամբ դոլարի առքի նվազագույն գինը 387 դրամ է, վաճառքինը՝ 397 դրամ, դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 390 դրամ է, վաճառքի դեպքում ՝ 400 դրամ: Հոկտեմբերի 8-ի համեմատ դոլարն արժեզրկվել է 9.64 կետով։

Մեկ եվրոն գնվում է 405 դրամ նվազագույն և 411 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 420 դրամ նվազագույն և 429 դրամ առավելագույն փոխարժեքով: Եվրոն հոկտեմբերի 8-ի համեմատ արժեզրկվել է 10.05 կետով։

Մեկ ռուսական ռուբլին գնվում է 3.50 դրամ նվազագույն և 3.91 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 3.99 դրամ նվազագույն և 4.20 դրամ առավելագույն փոխարժեքով։